|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կմեկնարկի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նոր համերգաշրջանը։
Այս տարի երիտասարդական նվագախմբի համերգը կմեկնարկի հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) հետ համատեղ համերգով:
Համերգային ծրագրում կհնչեն Սերգեյ Սլոնիմսկի` «Հրեական ռապսոդիա»` կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի եւ հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Սիմֆոնիա թիվ 4»:
Դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը մեծ համբավ է վայելում որպես մենակատար, նվագախմբի երաժիշտ եւ ձայնագրվող արտիստ: Զիլբերքվիթը հանդես է եկել Բրուքլինի ֆիլհարմոնիկ, Վիեննայի կամերային, «New European Strings», Գերմանիայի սիմֆոնիկ, Կահիրեի սիմֆոնիկ, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային, Ռուսաստանի պետական, Ռուսաստանի ֆիլհարմոնիայի, Մոսկվայի կամերային, Կրակովի «Սիմֆոնիետա», «Sinfinia Varsovia», Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ, «Musica Viva», Սանկտ Պետերբուրգի «Կամերատա» նվագախմբերի, «Մոսկվայի սոլիստներ» կամերային անսամբլի և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական պետական կապելլայի հետ: