Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու հետեւանքով հայ-վրացական հարաբերությունները դժվար թե վատանան, որովհետեւ 2008 թվականից հետո շատ բարդ էին ռուս-վրացական հարաբերությունները, բայց դրանք չէին ազդում հայ-վրացական հարաբերությունների վրա. լրագրողներին այսօր ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա հիշեցրեց օրեր առաջ Բիձինա Իվանիշվիլիի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ժամանակ Վրաստանի վարչապետն ասել էր, որ ինքը նույնպես ուսումնասիրում է Մաքսային միությունը` թե ինչ կարող է ստանալ Վրաստանը այդ կառույցից եւ ինչ չափով կարող է համագործակցել դրա հետ: Բայց երբ ընդդիմությունը սկսեց այդ հայտարարությունն օգտագործել նրա դեմ, Իվանիշվիլին արդեն հայտարարեց, թե բոլոր երկրները, այդ թվում` նաեւ Ռուսաստանը, ուշ թե շուտ կինտեգրվեն Եվրամիությանը:
«Այսօրվա դրությամբ Վրաստանը կարող է մտածել նաեւ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին, քանի որ այս պարագայում իրենց մոտ ավելի լայն են այդպիսի հարաբերություններ վարելու հնարավորությունները»,- ասաց բանախոսը:
Ջոնի Մելիքյանը անդրադարձավ նաեւ Վրաստանից Սիրիայի ապստամբներին հասած քիմիական զենքի մասին շրջանառվող խոսակցություններին ու նշեց, թե նման խոսակցությունները կապված են նախընտրական պայքարի հետ, եւ որոշ ուժեր փորձում են իրար դեմ օգտագործել այս ամենը, նաեւ այդպիսի խոսակցություններ են շրջանառում:
«Ոչ մի հիմք չկա, որը կոնկրետ փաստարկի, թե այդ ամենը կոնկրետ Վրաստանի հետ կապ ունի»,- նշեց Ջոնի Մելիքյանը: