կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 11:10
Առանց Կատեգորիա

Ի՞նչ արժե մեկ հայի կյանքը...

Ի՞նչ արժե մեկ հայի կյանքը...

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս բավականին շատացել է ինքնասպանությունների քանակը: Մտահոգիչ է, որ ինքնասպանության դիմողների տարիքը գնալով երիտասարդանում է: Պատճառները տարբեր են, բայց կա մի հիմնական պատճառ, որ մարդն իրեն անպետք է զգում, իր «միսիան» կատարված կամ ձախողված:

 

Եթե ոչ բոլորը, ապա գոնե մեկը կամ երկուսը հնարավոր է լինում կանխել, երբ մարդուն հաջողվում է բացատրել, որ ինքն անպետք չէ, սիրած մարդն ասում է, որ սիրում է նրան, և որ առանց նրա կյանքն անիմաստ է, մեկ ուրիշին զավակն է հետ պահում` բացատրելով, թե որքան կարևոր է նա իր կյանքում և այլն: Սակայն միշտ չէ, որ մենք ունենում ենք այդ հնարավորությունը, կամ ժամանակը դա անելու… Ես չեմ ուզում սպասել, որ հանդիպեմ մեկին, ով կանգնած կլինի կամուրջի վրա` պատրաստ ցատկելու, որ կարողանամ բացատրել նրան, որ նա պետք է ինձ, կամ իմ նման մեկին, և որ Աստված ստեղծել է նրան, ուրեմն նա պետք է մեզ և իրավունք չունի գնալ այդ քայլին:

 

Ես ուզում եմ հիմա ասել դա նրան, կամ նրանց, և որ նախօրոք այդ քայլը արվի` մինչև նա կորոշի կամուրջ գնալ կամ պարան գնել... Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս հարցով` պատրաստ է նկարահանման նոր կարճամետրաժ, որ ոչ միայն կիմաստավորի շատերի մոտ իրենց կյանքը, այլ նույնիսկ կարող է կանխել մարդկանց ինքնասպանություն գործելուց: Ինչպես միշտ, իմ նախագծերը զրկված են պետական կամ որևէ Հայաստանյան ձեռնարկության կամ կազմակերպության աջակցությունից: Մեզ հարկաոր է հավաքել 2.000.000 դրամ, որպեսզի արագ իրագործենք այդ ծրագիրը: Սա ուղիղ կեսն է այն անհրաժեշտ գումարի, որով շուտով կներկայացնենք հանրությանը շատ հետաքրքիր և, ամենակարևորը, պետքական գեղարվեստական կարճամետրաժ կինոնկար…Մյուս կեսը մենք ինքներս ենք ներդնում` ինչպես մնացած ֆիլմերի դեպքում:

 

Եկեք միասին ստեղծենք իրական արվեստի գործեր, որ ոչ թե գումար են վաստակում, այլ օգուտ տալիս մարդկությանը: Ի՞նչ արժե մեկ հայի կյանքը. ուղիղ այնքան, որքան դու կկարողանաս ներդնել այս գործում: Շատ հնարավոր է, որ քո ներդրած մեկ լուման փրկի մեկ հայի կյանք, մեկ մարդու կյանք` վերջապես ոչ միայն հայի... Բոլոր ներդնողները ցանկության դեպքում կարոլ են ծանոթանալ ֆիլմի սցենարին (անձնական հաղորդագրությամբ կապնվելով ինձ հետ, կարող եք ծանոթանալ սցենարի հետ մինչ ներդրում անելը, և միայն այդ դեպքում անել ներդրումը): Սպասում ենք ձեր արձագանքին` Արշակ Զաքարյան & FFP («Կինը», «Բոյկոտ-1», «Թռիչք») ֆիլմերի ստեղծագործական կազմ...

 

Ֆիլմը կոչվելու է «ԱՆՊԵՏՔԸ» »:

 

Ֆիլմի նկարահանումը կյանքի կոչելու համար բոլոր օգնել ցանկացողները կարող են այցելել հետեւյալ հղմամբ` https://www.facebook.com/events/240631922752477/240874539394882/?ref=notif&notif_t=like