Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադարձավ նախօրեին ԱԺ-ում ծավալված` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարության ընդունմանը` ասելով, որ իր ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արտակարգ միտք է հայտնել:
Մասնավորապես հղում կատարելով Լևոն Զուրաբյանի ելույթին` Էդուարդ Շարմազանովը ասել էր. «ԱԺ-ում նմանատիպ ձևով մտածելն անգամ հանցագործություն է»:
«Այս հարցում Շարմազանովն անմեղ է, նա երբեք նման հանցագործություն չի գործել: Նա բացարձակ անմեղ է, ես կասեի՝ հարթ տախտակ է: Չկարծեք, թե վիրավորում եմ: «Հարթ տախտակ» արտահայտությունը դա լատինական «tabula raza» արտահայտությունն է, որով բնորոշում են այն մարդկանց, ովքեր դեռ չեն սկսել մտածել, դեռ նոր պետք սկսեն կուտակել տպավորություններ ու սկսեն մտածել: Այսինքն` երեխաների մասին են այդպես ասում: Ես արդեն խոսեցի այդ կեղծ հայրենասիրության մարմաջի մասին: Հանրապետականները փորձեցին ներկայացնել, թե իբր մենք դեմ ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Դա, իհարկե, հիմարություն է: Մենք ասացինք ուղղակի, թե ինչպիսին պետք է լինի պետական քաղաքականությունը:
Իսկ Հայոց ցեղասպանության գործում Քիմ Քարդաշյանը շատ ավելի լուրջ ներդրում ունի, քան բոլոր Շարմազանովները` միասին վերցրած: Ես կասեի՝ այդ հարցում մեկ Քիմ Քարդաշյանը արժե միլիարդ Շարմազանով»,- ասաց պատգամավորը: