Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական և Եվրասիական միությունների անդամակցության և ազատ առևտրի պայմանագրի ստորագրման հարցերում Ռուսաստանի վախերը հիմնազուրկ են. լրագրողներին այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին:
Նրա դիտարկմամբ` Հայաստանում այս հարցի շուրջ վերջին մեկ տարվա ընթացքում նկատվում է որոշակի դիսկուրս:
«Որոշ լարվածություն է նկատվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, և արդեն իրավիճակը այս տարածաշրջանում լարվում է: Ես կարծում եմ,որ Հայաստանը միայնակ չի կարող դեմ դուրս գալ ռուսական ճնշումներին»,- նշեց բանախոսը և անդրադարձավ Սերժ Սարգսյանի թիմակիցների հայտարարությանը, որ Հայաստանի Եվրասիական ինտեգրումը չի խանգարում Եվրոպական ինտեգրմանը և անհասկանալի համարեց այդ հայտարարությունը:
«Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Եվրասիական և Եվրոպական միություններին` դրանք իրար հակասում են: Կարծում եմ, որ մենք բավականին բուռն և հերաքրքիր զարգացումների ականատես ենք լինելու ապագայում»,-իր խոսքը եզրափակեց Ս. Սաֆարյանը: