Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պռոշյանի գյուղապետարանի ամբողջ անձնակազմը` 13 հոգի, աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանին:
Պռոշյանից Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ լրագրողների հետ զրույցում գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Լուսինե Պետոյանը նշեց, որ գյուղապետարանի աշխատակիցները, աշխատանքից հրաժարվելով, արտահայտում են իրենց բողոքը Հրաչ Մուրադյանի սպանության գործի չբացահայտման կապակցությամբ, նաեւ այդպիսով իրենց դժգոհությունն են հայտնում նոր գյուղապետի դեմ:
«Մենք չենք կարող աշխատել նման մթնոլորտում: Տիրում է անվստահության մթնոլորտ: Մենք նախկինում աշխատել ենք վստահության մթնոլորտում, մեր գյուղապետին` Հրաչ Մուրադյանին վստահել ենք անվերապահորեն, այսօր չկա դա: Գուցե եթե Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտված լիներ, այս ամենը չլիներ»,- նշեց Լուսինե Պետոյանը:
Նա տեղեկացրեց, որ հրաժարականների հարցը Արթուր Մուրադյանի հետ չի քննարկվել, որովհետեւ դա եղել է յուրաքանչյուր աշխատողի որոշումը: Պետոյանը նաեւ նշեց, որ Արթուր Մուրադյանը գյուղապետ դառնալուց ի վեր չի շփվել աշխատակազմի հետ:
«Արթուր Մուրադյանն ի պաշտոնե միայնակ է եկել գյուղապետարան, բայց նրա հետ ամեն օր աշխատանքի են գալիս ինչ-որ անձինք, որոնց ինքնության կամ աշխատանքային կարգավիճակի մասին մենք ոչինչ չգիտենք: Այդ անձանցից մեկն էլ Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանն է»,- նշեց Լուսինե Պետոյանը:
Մեր թղթակիցը Արմենուհի Մելիքյանին հանդիպեց Արթուր Մուրադյանի աշխատասենյակում, նա շարունակ միջամտում էր լրագրողների եւ Արթուր Մուրադյանի զրույցին: