|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Միլանում ԿՀՎ բյուրոյի նախկին ղեկավար Ռոբերտ Լեդին, ով Իտալիայում եգիպտացի հոգեւորականի առևանգման համար հեռակա կարգով դատապարտվել էր ազատազրկման, ձերբակալվել է Պանամայում. հայտնում է France-Presse-ը:
Մոտ ժամանակներս կսկսվի արտահանձման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը: Դրա համար իտալական կողմը երկու ամիս ժամանակ ունի:
Լեդին մեղավոր էր ճանաչվել 2003 թվականին մուսուլման քարոզիչ Հասան Նասրի, ով նաև հայտնի է որպես Աբու Օմար, առևանգմանը մասնակցելու համար: