|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր առավոտյան Բիքֆայայի վանքում Մեծ Տանն Կիկիլիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին. տեղեկացնում է կաթողիկոսության հաղորդակցության եւ տեղեկատվության բաժինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք համագործակցության զանազան ուղղություններ: Այդ շրջանակում Վեհափառ հայրապետը ողջունել է Լիբանանի եւ Հայաստանի միջեւ Middle East Airlines լիբանանյան ավիաընկերության` շաբաթը երկու անգամ թռիչքներ հաստատելու որոշումը: Քննարկվել են նաեւ Լիբանանի այժմյան իրավիճակին վերաբերող հարցեր: