Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում առաջադրված ֆիլմերի ցանկում է Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը:
Դերասան Արշալույս Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ֆիլմը պատմում է 1915թ. Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին: Ֆիլմի սյուժեն զարգանում է Կարմիր խաչի ճամբարներում, որտեղ որբ մնացած երեխաներին էին խնամում եւ կերակրում:
«Ֆիլմում չկան դաժան, արյունարբու տեսարաններ, եւ կարծում եմ, որ Ցեղասպանության պատմությունը պետք է հենց այսպես պատմել, քանի որ դրա հետեւանքը փոքր երեխաների աչքերի մեջ շատ ավելի խորն է, քան մենք ենք կարծում: Ֆիլմը շատ ճիշտ լեզու է` Ցեղասպանության մասին խոսելու: Ցեղասպանության մասին պետք է շատ գրագետ եւ նուրբ խոսել, մյուս դեպքում` հակառակ ազդեցությունը կունենա»,- ասաց ռեժիսորը` հավելելով, որ պատերազմն առաջին հերթին անդրադառնում է հենց երեխաների վրա: