|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բրազիլիայում ավարտվեց ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: Հաղթող ճանաչվեց Բրազիլիան, որը եզրափակիչում 3:0 խոշոր հաշվով հաղթանակ տարավ աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի նկատմամբ:
Մեկնարկային երկրորդ րոպեին Ֆրեդն առաջ մղեց բրազիլացիներին: 44-րդ րոպեին Նեյմարը կրկնապատկեց իրենց առավելությունը: Ընդամենը երեք րոպե անց Ֆրեդը ձևակերպեց դուբլ:
Րոպեներ անց Ժուլիո Սեզարի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն իրացնել չկարողացավ Սերխո Ռամոսը:
Խաղի 68՛ իսպանացիները մնացին տասը հոգով. խաղադաշտից հեռացվեց Խերարդ Պիկեն:
Այսպիսով՝ Բրազիլիան երրորդ անգամ նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը: Իսպանիան, որը վերջին 29 խաղերում չէր պարտվել, երկրորդն է, Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիան` երրորդը:
Նեյմարը ճանաչվել է Գավաթի լավագույն ֆուտբոլիստ, երկրորդը Իսպանիայի ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան, իսկ «Բրոնզե գնդակին» արժանացավ բրազիլացի Պաուլինիոն: