|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի ենթահանձնաժողովի հանրապետական եւ դեմոկարտ անդամները երեկ միացել են ենթահանձնաժողովում հանրապետականների ղեկավար Քրիս Սմիթի առաջարկին` սիրիահայերին, նաեւ Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաներին ու կրոնական փոքրամասնություններին օգնություն տրամադրել: Կոնգրեսականներն այդ կապակցությամբ նամակ են գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Քրիս Սմիթին երեկ այդ ժողովը գումարելու համար: Նաեւ շնորհակալ ենք նրա բոլոր գործընկերներին, ովքեր միացան նրա այդ նախաձեռնությանը` Սիրիայում բնակվող հայերի եւ կրոնական փոքրամասնությունների մասին հոգ տանելու համար»,- ասել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: