|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր կառավարության նիստում վաղաժամկետ կդադարեցվեն Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի գյուղապետ Սամվել Ասրյանի լիազորությունները, եւ կնշանակվի նոր ընտրություն: Գյուղապետի պաշտոնանկությունը տարածքային կառավարման նախարարությունը ձևակերպել է Սամվել Ասրյանի առողջական վիճակի վատթարացման եւ երկարատև բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, սակայն, պատճառն այլ է: Օրինակ, վերջերս շրջանառվում էր մի տեղեկություն, որ վերջինս անհետացել է գյուղից, աշխատանքներն անտեր թողել, եւ ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը: Ըստ շրջանառվող լուրերի, նրա անհետացման պատճառը եղել են պարտքերը, որոնց պատճառով գյուղապետարանին պատկանող մի շարք շինություններ գրավ են դրել:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում