|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը իր fasebook-յան էջում գրել է.
«Վարչապետի հետ կապված այս պատմությունից օգտվում են բոլորը, նույնիսկ իմ գործընկերները: Նրանցից մեկը ով ինձ գիտի քսան տարուց ավել, ում հետ տարբեր առիթներով քննարկել եմ ինչ-որ հարցեր, վստահել, իմ մասին նյութ է գրում, ակնարկելով Հովիկ Աբրահամյանից փող վերցնելու մասին: Ես էդքան նրանից չեմ նեղվում, ես ավելի շատ ինձնից եմ նեղվում: Իմ պատերազմը իրականում միշտ ինձ հետ է լինում: Հիմա լիքը մարդիկ, ինչ-որ խնդիրներ ունեն Տիգրան Սարգսյանի հետ: Պարզ է, նրանցից շատերի համար ինչ-որ հեռանկարներ են բացվում, բայց դրա մասին չեմ էլ մտածում: Մեր թիմը հիմա աշխատում է օֆշորային ընկերությունների մասին տեղեկություններ հայթայթելով, դրանց իրական տերերը պետական պաշտոնյաներ են, պատգամավորներ եւ այլ հայտնի դեմքեր: Ու ահա այս մարդկանցից ոմանք ակտիվացել են, որովհետեւ նրանցից մի քանիսին նաեւ հարցումներ ենք ուղարկել: Ինձ մի բան է հետաքրքրում, հիմա ձեզանից ով է հերթական անգամ ինչ-որ տղերքի վարձել, որ ինձ հետեւեն»: