|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վանա լճում գտնվող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վանքի և մատուռի հատվածներում նոր վերականգնողակա աշխատանքներ են իրականացվում:
Akunq.net-ը, վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությանը, նշում է, որ դրանք կավարտվեն 6 ամսվա ընթացքում: Աշխատանքները կատարվում են 50 հոգանոց խմբի կողմից: Տրամադրվել է 1 միլիոն 200 հազար լիրա, որը կծախսվի եկեղեցու հարավային մասի պարիսպները, մատուռը և վանական հատվածը վերականգնելու վրա:
Աղբյուրը նաև հաղորդում է, որ, բացի Աղթամարից, վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլ է մեկնարկել նաև Վանի ամրոցում: