կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 16:23
Քաղաքական

Իրականում սա աղանդավորական պատերազմ է. Արփինե Հովհաննիսյան

Իրականում սա աղանդավորական պատերազմ է. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Իրավիճակը Մերձավոր Արևելքում» զեկույցի շուրջ

 

Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ

 

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել զեկուցողին, օբյեկտիվ և հավասարակշռված զեկույցի համար: Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին զարգացումները տագնապալի ազդանշան են մեզ ուղարկում: Դա ազդանշան է առ այն, որ Արաբական գարունը վերածվում է Տարածաշրջանային ձմռան, որն էլ իր հերթին կարող է դառնալ Համաշխարհային ձմեռ: Եգիպտոսի, Թունիսի եւ Լիբիայի հեղափոխությունները ձախողվել են, չհասնելով իրենց նպատակներին, իսկ հեղափոխությունը Սիրիայում հաջողության է հասել միայն սեփական երկրի և ժողովրդի ոչնչացման հարցում:

 

Մերձավոր Արեւելքում, որտեղ գերիշխում է որոշակի մտածելակերպ անհնար է բաժանարար գիծ տանել զինակիցների միջև: Եթե ալ-Նասրան պայքարում է, այսպես կոչված, չափավոր Ազատ սիրիական բանակի կողքին, ապա սխալ կլինի ենթադրել, որ օգնությունն, որն ուղղված է Ազատ սիրիական բանակին կմնա հենց նրանց ձեռքում: Օգնելով ապստամբներին և հաղթելով ռեժիմը, մենք դուռ կբացենք պատասխան ջարդերի, Ալավիտների եւ այլ փոքրամասնությունների` քրիստոնյա արաբների, ասորիների, դրուզերի և իհարկե հայերի նկատմամբ իրական ցեղասպանություն իրականացնելու համար:

 

Իրականում սա աղանդավորական պատերազմ է, այլ ոչ թե պատերազմ հանուն ժողովրդավարության եւ ազատության: Սունիների պայքարը ոչ կրոնական և երկիրը որպես աշխարհիկ պետություն պահպանող ու փոքրամասնություն կազմող շիաների համայնքի հետ, հիմնական նպատակը մահմեդական խալիֆայություն ստեղծելն է: Եթե Սաուդյան Արաբիան, Քաթարը և Թուրքիան ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տարածման ջատագովներն են, ապա ժողովրդավարության սահմանումը պետք է հիմնովին վերանայվի:

 

Սաուդյան Արաբիան դաժանորեն ճնշել է շիաների ապստամբությունը հարեւան Բահրեյնում, իսկ Թուրքիան իր սեփական ժողովրդի խռովությունը Թաքսիմի հրապարակում: Եվրոպական քաղաքակրթության որոշ միջամտություն են պահանջում: Սակայն միջամտություն հանուն ինչի՞: Եվս մեկ ձախողված հեղափոխությա՞ն: Եվս մեկ տապալված պետության և ցեղասպանությա՞ն, որը մենք չենք կարողանա կանխել ճիշտ այնպես, ինչպես որ հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և թութսիներինը Ռուանդայում եւ Դարֆուրի սեւ աֆրիկացիներինը Սուդանում:

 

Եթե ևս մեկ տարածաշրջանային իշխանություն չեզոքացնելու նպատակին ուղղված արշավը կարդարացնի արդյունքում տեղի ունեցող Մերձավոր Արեւելքի ոչ միայն քաղաքական, այլ նաև էթնիկ, կրոնական և մշակութային ողջ քարտեզի փոփոխությունը, ապա մենք, որպես արեւմտյան և հրեա-քրիստոնեական մշակույթի կրողներ մեծ խնդիր ունենք մեր երկրների հիմքում ընկած իրողությունների և արժեքների տեսլականի հետ: Իսկապես, տարածաշրջանը, որտեղ սկիզբ է առել քրիստոնեությունը, և որտեղ այն հանդիսանում էր գերիշխող քաղաքակրթություն, վերածվում է տարածաշրջանի առանց քրիստոնյաների: Իրաքի հսկայական քրիստոնյա համայնքները, որոնք այդտեղ էին ընդամենը մի տասնյակ տարի առաջ, այժմ գրեթե ամբողջությամբ վերացել են: Եգիպտոսում ղպտիները և այլ քրիստոնյաները կարծես չեն վայելում իրենց կյանքն հեղափոխությունից հետո, իսկ Սիրիայի փոքրամասնություններն սարսափով նայում են դեպի ապագան, որն անհերքելիորեն կոչնչացնի իրենց համայնքները, իրենց ապրուստը եւ իրենց կյանքը:

 

Արդյոք շարիաթն ու սուննիների համայնքը այն նոր ժողովրդավարությու՞նն է, որ մենք կցանկանայինք տեսնել Մերձավոր Արեւելքում: Արդյոք մեկ կոնկրետ մեծ համայնքի այսպես կոչված ժողովրդավարությունը այն ժողովրդավարությու՞նն է, որ մենք գիտենք: Հանուն ինչի՞ են կամավորները Աֆղանստանից, Պարսից ծոցի երկրներից, Չեչնիայից պայքարում Սիրիայում: Հանուն ազատության՞: Հանուն բազմազանությա՞ն Հանուն հանդուրժողականության և մարդու իրավունքներ՞ի: Նրանք բոլորը միացել են որոշակի շարժման սև դրոշի ներքո, որն այլևս միայն մի խումբ չէ: Նրանց տեսլականը այն չէ հանուն ինչի մենք պայքարել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչ օրս, այն չէ հանուն ինչի մեր հայրերը զոհաբերել են իրենց կյանքը:

 

Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հանդուրժողականության համար: Ժամանակն է կանգ առնել եւ անդրադառնալ այս հարցին այսօր, քանի դեռ շատ ուշ չէ:

 

Շնորհակալություն: