|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայիսի 31-ից սկսած` Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 2,5 մլն մարդ: Միայն երկու քաղաքում` Բայբուրտում եւ Բինգյոլում, մարդիկ ցույցի դուրս չեն եկել, մինչդեռ 79 քաղաքներում խոշոր ակցիաներ են եղել. վկայակոչելով ՆԳՆ տվյալները` գրում է թուրքական Milliyet թերթը: Բողոքի ակցիաների գերակշիռ մասը կազմակերպվել է Ստամբուլում եւ Անկարայում:
Ձերբակալվել է 4900 ցուցարար, 4000 մարդ վիրավորվել է, այդ թվում` 600 ոստիկան: Անկարգությունների ժամանակ վնասվել են 58 հասարակական շենքեր եւ 337 մասնավոր ձեռնարկություններ, 240 ոստիկանական մեքենաներ, 214 մարդատար մեքենաներ, 90 ավտոբուս, շտապօգնության 45 մեքենան:
Վնասի ընդհանուր չափը 140 մլն թուրքական լիր է: