Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի 6-17-ը տեղի կունենան համաշխարհային ուսանողական 27-րդ խաղերը: Դրանք ներառելու են 27 մարզաձև:
Սպասվում է, որ մրցավայր կժամանեն 170 երկրների 13 հազար ուսանող մարզիկ-մարզուհիներ: Նրանք կպայքարեն մեդալների 350 հավաքածուի համար:
Հայաստանը նույնպես կներկայացնի իր պատվիրակությունը` շուրջ 40 մարզիկներով: Նրանք կներկայացնեն ազատ և հունահռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, սամբո, ձյուդո, գոտիներով ըմբշամարտ, շախմատ, լող և աթլետիկա մարզաձևերը. տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Խաղերին մասնակցելու են օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, հունահռոմեական ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արթուր Քիրաջյանը, ծանրորդներ Սմբատ Մարգարյանը, Աղասի Աղասյանը, շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը և այլք:
Մինչ ունիվերսիադայի մեկնարկը ուսանող-մարզիկները ուսումնամարզական հավաքներ կանցնեն:
Համաշխարհային ուսանողական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1959-ին Թուրինում: Նախկին ԽՍՀՄ-ում միջոցառումը հյուրընկալվել է 1973-ին: