կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-12 14:36
Սպորտ

Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է թողնել ՀՖՖ նախագահի պաշտոնը

Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է թողնել ՀՖՖ նախագահի պաշտոնը

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, հայտարարել է, որ կցանկանար լքել պաշտոնը, քանի որ ժողովուրդի կամքն այդպիսին է:

 

«Այս հաղթանակը անսպասելի չէր: Նրանք արել են այն ինչ պետք է անեին: Թիմը  պարզապես արել է  իր գործը: Իմ կարծիքով` տղաները Մալթային թերագնահատելով մտան խաղադաշտ և պատժվեցին, իսկ Դանիայում մտան անմնացորդ նվիրումով,  արեցին իրենց աշխատանքը: Պարտությունից հետո տղաների մոտ հոգեբանական ճնշում կար, և մենք պարտավոր էինք օգնել նրանց` հաղթահարել այդ: Կարծում եմ` ստացվեց: 

 

Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա տղաները պետք է փոխեն իրենց մտածելակերպը: Մենք էլ ենք մեղավոր` շատ մեծարեցինք և, ինչպես բոլոր հայ ֆուտբոլիստները, նրանց ոտքերը կտրվեցին գետնից, իսկ հիմա նրանք ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա: Տա Աստված` այդպես էլ շարունակեն: Նրանք պետք է հասկանան, որ չի կարելի խաղալ երկրի հետ, չի կարելի խաղալ երկրպագուների հետ»,- ասել է Հայրապետյանը:

 

Խոսելով քննադատությունների մասին` նա նշել է. «Բնականաբար, դա նորմալ է:  Ֆեդերացիայի համար մեկ պատասխանատուն ես եմ: Հաղթանակը թիմինն է և մարզչինը, իսկ պարտության մեղավորը ֆեդերացիայի նախագահն է: Քննադատությունները մեզ օգնում են»:

 

Հրաժարական տալու մասին Հայրապետյանն ազնվորեն ասել է, որ  ցանկանում է լքել պաշտոնը, քանի որ ժողովուրդն է այդպես ուզում, իսկ ինքն անում է այն, ինչ ցանկանում է ժողովուրդը: