|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դատական կոռուպցիան և ապօրինությունները բացահայտելու նպատակով օմբուդսմենը փաստաբաններից, դատախազներից և դատավորներից տեղեկություններ է հավաքում. հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
Կարևորելով վերջին օրերին փաստաբանների կողմից գործադուլի միջոցով բարձրացված խնդիրները և կիսելով նրանց հիմնական մտահոգությունները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշնանը հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով արդար դատաքննության իրավունքի իրացման վիճակը Հայաստանում:
Պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքային խումբը կղեկավարի Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:
Զեկույցը առավել ընդգրկուն դարձնելու նպատակով դիմում ենք Հայաստանի բոլոր փաստաբաններին, դատախազներին ու դատավորներին՝ խնդրելով մինչև օգոստոսի 26-ը ակտիվորեն համագործակցել Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ և առանձնազրույցների ու կապի այլ ձևերով նրան փոխանցել.
Պաշտպանին տեղեկություններ վստահած անձանց գաղտնիությունը պաշտպանված է օրենքով, իսկ տեղեկություններ տրամադրող փաստաբանների, դատախազների և դատավորների ինքնությունը կպահպանվի խիստ գաղտնի: