Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում երեկվանից բռնկված խոշոր հրդեհը, որն ընդգրկել է նաև «Արեւիկ Ազգային Պարկի» տարածքը, մինչ այս պահը չի հաջողվել ամբողջությամբ մեկուսացնել: Yerkir.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը հայտնեց, որ հրդեհը մեկուսացվել է միակողմանի՝ Արծվաքարի հատվածում, սակայն մնացած տարածքներում դեռևս հրդեհը շարունակվում է տարածվել:
«Ներկա պահին ուժեք քամի է, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է մոտ 120 անձ՝ այդ թվում «Արևիկ ազգայի պարկի» ողջ անձնակազմը, հրեջ-փրկարարական ջոկատի ողջ անձնակազմը, զինվորները, քաղաքացի կամավորներ»,-ասաց նա:
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա-ն՝ «Արեւիկ Ազգային Պարկի» տարածքում:
Մեր զրուցակիցը նշեց, որ ներկա պահին հնարավոր չէ ստույգ ասել, թե ինչից է առաջացել հրդեհը և որքան վնաս է այն հասցրել: Նրա խոսքով՝ տեղանքի լեռնային դիրքը դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արեւիկ Ազգային Պարկի» 13 եւ «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից: Տեղեկատվություն ստացվեց, որ ներկա պահին հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները եւ շարունակել հուլիսի 14-ին՝ ժամը 06.00-ին: Հրդեհի հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ դեպի բնակելի եւ անտառապատ տարածքներում հրշեջների եւ «Արեւիկ Ազգային Պարկի» 3 աշխատակիցների ուժերով ժամը 20.20-ից սահմանվել է հերթապահություն:
Հուլիսի 14-ին, ժամը 06.10-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արեւիկ Ազգային Պարկի» 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող եւ տեղի 15 բնակիչ (ժ.06:47-ին հասնելով սարի ստորոտին՝ ճանապարհի մնացած հատվածն շարունակել են ոտքով):