կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-03 15:40
Հասարակություն

Պարգևատրումներ` ԱԻ նախարարությունում

Պարգևատրումներ` ԱԻ նախարարությունում

 

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով` ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների և մասնագիտական բարձր գիտելիքներ դրսևորելու համար ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանը պարգևատրվել է շնորհակալագրով, իսկ ՃԿԿ պետ, գնդապետ Հ. Խանգելդյանը` «Անվեհեր փրկարար» մեդալով։

 

Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու, ԱԻ հետևանքների վերացման ու ԱՌՆ ազգային պլատֆորմում ունեցած ներդրման համար նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանին ևս հանձնվեց «Անվեհեր փրկարար» մեդալ։ Հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Ա. Սարոյանին շնորհվեց գնդապետի կոչում։