կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-06 15:52
Առանց Կատեգորիա

Հոկտեմբերին՝ զրո, սեպտեմբերին՝ զգալի պարգևատրումներ ԱԽՔ-ի գրասենյակում

Հոկտեմբերին՝ զրո, սեպտեմբերին՝ զգալի պարգևատրումներ ԱԽՔ-ի գրասենյակում

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունով՝ խնդրելով տեղեկատվություն այն մասին, թե որքա՞ն է կազմել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի, նրա գրասենյակի ղեկավարի, մամուլի խոսնակի, խորհրդականների և օգնականների (11 անձ) ստացած պարգևավճարի ընդհանուր թիվը 2020 թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին:

Պատասխան նամակում (կցվում է) նշված է, որ հոկտեմբեր ամսվա համար պարգևավճար չի կիրառվել, իսկ սեպտեմբեր ամսվա (կիրառվել է մինչ հանրապետությունում ռազմական դրության հայտարարումը)  պարգևավճարների ընդհանուր թիվը կազմել է 2.029.729 դրամ:

Ստացվում է, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, գրասենյակի ղեկավարն ու խորհրդական – օգնականները սեպտեմբերին ստացել են միջինը 184 հազար 520 դրամ պարգևավճար, ինչը, խոստովանենք, վատ թիվ չէ: Եվ չնայած սույն պաշտոնյաները փորձում են արդարանալ, որ ռազմական դրության պայմաններում պարգևավճար չեն ստացել, նրանց արժե հիշեցնել, որ խնդրո առարկա սեպտեմբեր ամիսը ևս հանդիսացել է արտակարգ դրության (մինչ 12-ը) և կարանտինային (սկսած 12-ից) ամիս, և երկիրը ապրելիս է եղել կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ծանր մի շրջան: Իսկ թե ինչպիսի՞ ձեռքբերումների համար է նշված ավելի քան 2 մլն դրամը շռայլվել ԱԽՔ-ի գրասենյակին, հավանաբար, պետական գաղտնիք է:           

Վ. Սարգսյան

Нет описания.