կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-02 12:00
Հասարակություն

Պարգևատրումներ` ԱԻ նախարարությունում

Պարգևատրումներ` ԱԻ նախարարությունում

 

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։:

 

Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարարը գնդապետի կոչում շնորհեց ԱԻՆ նվագախմբի ղեկավար Մանվել Ութուջյանին` ընդգծելով, որ նա նվագախմբի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի դրա կայացման գործում։

 

Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` 2012 թ. ընթացքում ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տեղի ունեցած դեպքերի օպերատիվ արձագանքման ընթացքում դրսևորած կամային բարձր հատկանիշների, մարտական ու մասնագիտական պատրաստության ուղղությամբ ունեցած հաջողությունների, ինչպես նաև գործառնական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար օպերատիվ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Հայկ Եղիազարովը պարգևատրվեց «Կանխարգելում, օգնություն, փրկություն», իսկ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Մելսիկ Դալլաքյանը` «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալներով: