| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել է նոր փաստաթղթեր պետական միջոցների հաշվին Վրաստանի նախագահի ոչ նպատակային ծախսերի մասին: Դրանց համաձայն` Սահակաշվիլին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում բոտոքսի երկու վիրահատություն է կատարել` մեկը` 2009-ի փետրվարի 23-ին` վճարելով 5600 դոլար, մյուսը` 2011-ի սեպտեմբերի 23-ին, որը պետության վրա նստել է 5800 դոլար:
«Գաղտնի» մակագրությամբ փաստաթղթերում նաեւ նշվում է, որ Սահակաշվիլին 5993 ֆունտ ստերլինգով գնել է ամերիկացի մի դերասանուհու մերկ նկարը, «Ռեդիսոն» հյուրանոցում վճարել է ամերիկացի գործարար Քրիստինա Վուսավի վարձը, նաեւ բոթասներ է գնել նրա համար: Այդ ծախսերի ընդհանուր գումարը կազմել է 6668 լարի:
Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը հայտնել է, որ այդ գործով հետաքննություն է ընթանում, եւ բացառված չէ, որ Սահակաշվիլին հարցաքննության կանչվի. տեղեկացնում է Тбилисская неделя թերթը: