Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախագահ եղած ժամանակ Միխեիլ Սահակաշվիլին պետական անվտանգության ծառայության հաշվին 16245 լարիով ձեռք է բերել «կրծքով նկարված նկար» . հայտարարել է դատախազ Ամիրան Գուլուաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։
Ըստ այն ժամանակվա փոխարժեքի՝ դա մոտ 10 հազար դոլար էր։
«Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը նշում է, որ Վրաստանի դատարանը դեռ չի սկսել, այսպես կոչված, «պիջակի գործը»՝ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից անձնական կարիքների համար պետական միջոցների յուրացման գործը, որն արդեն հյութեղ մանրամասներ է ձեռք բերում:
«Սահակաշվիլին գնել է այդ նկարներից մեկը՝ կրկին Պետական անվտանգության հատուկ ծառայության հաշվին և կրկին գաղտնիության պայմաններում, սակայն դժվար է պատկերացնել, թե որն է գաղտնիքը»,- ասել է դատախազը։
Դատախազի հայտարարությունը սոցիալական ցանցերում անմիջապես մեկնաբանել է Նիկա Գվարամիան` նախկին նախագահի փաստաբանը. «Զանգվածային փսիխոզ... Հ.Գ. Իսկ կուրծքը գործին կարվա՞ծ է՝ որպես ապացույց»: