կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-15 16:07
Հասարակություն

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Բիզնես Արմենիա» հիմնադրամ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը այսօր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը:

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Բիզես Արմենիայի սիրելի թիմ, աշխատակիցներ և օտարերկրյա ներկայացուցիչներ,

Անցնելով շատ դժվարություններով՝ հետաքրքրիր աշխատանքով բարեփոխեցինք Հայաստանի զարգացման հիմնադրամը և ստեղծեցինք Բիզնես Արմենիան։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ, Բիզնես Արմենիան այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։ Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր և պահպանել «ընտանեկան ջերմաստիճանը»։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ է, որ Բիզնես Արմենիան դարձել է ներդրողների և գործարարների կարևորագույն բարեկամն ու աջակիցը։

Շնորհակալություն եմ հայտնում հաճելի աշխատանքի համար՝ նոր ձեռքբերումների մաղթանքով։

Հարգելի գործարարներ և ներդրողներ,

Իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։ Անկախ փոփոխություններից, Բիզնես Արմենիան շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։ Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և Բիզնես Արմենիայի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը։

Բոլորիդ հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում»։