Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին Հայաստան հրավիրելու վերաբերյալ վերջին շրջանում մամուլում տարբեր հայտարարություններ են շրջանառվում, քննարկվում են նրա հայտարարությունները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ճիշտ չեն մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Կուրղինյանին Կրեմլն է ուղարկել: Նա ասաց, որ Կուրղինյանին հրավիրել է քաղաքագետների միությունը, որպեսզի նա իրենց իրազեկի, թե ինչ տեսակետեր կան ռուսական վերնախավում Ռուսաստանի ապագայի վերաբերյալ:
«Եթե գրում են` Կրեմլն է ուղարկել, վիրավորում են քաղաքագետների համքարությանը»,- ասաց նա և հավելեց, որ Կուրղինյանը չի ներկայացնում մեր ազգային շահերը, քանի որ այդ հնարավորությունը նրան ոչ ոք չի տվել:
Հովհաննիսյանը նաև հայտարարեց. «Այն մարդիկ, ովքեր հրահրում են արտագաղթ, այն հայերն, ովքեր մեկնում են Հայաստանից Ռուսաստան, սպասարկելու են ռուսական պետության շահերը, իսկ Կուրղինյանը Ռուսաստանի քաղաքացի է»: