Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան:
Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական փուլին:
Զորավարժությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակի մարտունակության պատշաճ մակարդակի պահպանումը եւ նրա հետեւողական բարձրացումը հանդիսանում է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը Արցախի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ:
Այնուհետեւ Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման ընթացքին վերաբերվող հարցերին:
Գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է աշխատանքներն իրականացնել բարձր որակով եւ նախատեսված ժամկետներում՝ հավելելով, որ գործընթացը գտնվելու է իր անմիջական հսկողության ներքո: