|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները երեկ փակել էին Արմավիր-Երեւան ճանապարհը. պատճառը կարկուտն էր, որը վնասել է գյուղ ողջ բերքը: Կես ժամից ավելի տեւած կարկուտը ոչնչացրել է ոչ միայն այս գյուղի, այլեւ Արմավիրի մարզի Մեծամոր, Արմավիր քաղաքների, Գետաշեն, Նալբանդյան, Բերքաշատ, Ամասիա, Շենավան, Նոր Արտագես, Ջրառատ գյուղերի մշակաբույսերը եւ ցանքատարածությունները: Նույնպիսի վնասներ են կրել Արագածոտն եւ Կոտայք մարզերի որոշ գյուղեր:
Ճանապարհը փակած մրգաշատցիների բողոքները լսելու էր եկել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ: Աղոթքից բացի` ռեալ օգնություն պահանջող գյուղացիների հարցը խոստացան բարձրացնել կառավարությունում:
Սակայն բանն այն է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում եւս կարկուտն ու հեղեղը վնասեցին Արմավիրի մարզի մի քանի գյուղերի մշակաբույսերն ամբողջությամբ, սակայն այդպես էլ օգնություն չստացվեց կառավարությունից:
Ներկայացվող տեսանյութը պատմում է կարկուտի ու հեղեղի վնասների մասին, ինչպես նաեւ ճանապարհը փակած գյուղացիների հետ գյուղնախարարի հանդիպման: