Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր մամուլը գրել էր, որ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հորդորել, որ Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորի, եւ դա արել է` ոչ միայն ՕԵԿ-ի, այլև հենց ՀՀԿ-ի շահերից ելնելով:
Այսօր կառավարության նիստի ավարտից հետո արդեն վերանշանակված ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ի պատասխան Yerkir.am-ի այս դիտարկմանը, հայտարարեց, որ նման պայմանավորվածություն իր եւ նախագահի միջեւ չի եղել: Նա վստահեցրեց, որ ցուցակը գլխավորելու առաջարկությունն արվել է ՕԵԿ-ի կողմից, ինքն էլ համաձայնել է:
«Այն ձայները, որ մենք հավաքեցին, միասին (նկատի ունի ՕԵԿ-ին) ենք հավաքել, եւ կարծում եմ` մեր կուսակցությունում մտածելու տեղ ունենք»,- նշեց Երիցյանը:
Մեր այն դիտարկմանը, որ, որոշ տեսակետների համաձայն, ՕԵԿ-ն այդքան ձայն հավաքեց Երիցյանի վարկանիշի շնորհիվ, եւ որ նույն քարոզարշավն էր իրականացնում, ինչ ՀՀԿ-ն` շեշտը դնելով ցուցակի առաջին համարի վրա, Երիցյանը կրկին հայտարարեց, որ, իր կարծիքով, ընտրություններում հավաքած ձայները ՕԵԿ-ի ընդհանուր ձայներն էին:
Հարցին, թե ՕԵԿ-ն ընտրակեղծիքներ չի հայտնաբերել, նշանակո՞ւմ է, որ ՕԵԿ-ի համար ընտրությունները բաց էին ու արդար, ՕԵԿ-ական նախարարը պատասխանեց, որ խախտումներ եղել են, քրեական գործեր կան հարուցված:
Yerkir.am-ի ճշտող հարցին` ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումներ, մասնավորապես` ընտրակաշառք նկատե՞լ է, Երիցյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ»: