Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ «Բարգավաճ Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններից հետո, այդուամենայնիվ, որոշել Է հայտարարել ընդդիմություն դառնալու մասին:
Դա տեղի է ունենալու Աժ աշնանային նստաշրջանի սկզբում: Սույն տեղեկությունը հայտնել են ԲՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները: Ըստ նույն աղբյուրների, ԲՀԿ-ն պատրաստվում է աշնանը կուսակցության ներսում նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել: Թե ինչպիսի փոփոխությունների մասին է է խոսքը, առայժմ հայտնի չէ: Դրանք քննարկման փուլում են: ԲՀԿ-ն պատրաստ է նաև կուսակցությունից գործարար թևի անջատմանը:
Իշխանությունն արդեն այսօրվանից պատրաստվում է 2017-18թ.թ. ընտրություններին և փաստորեն' որոշել է գործարկել նույն սցենարը, որը կիրառվեց 2006-2008 թթ. ընթացքում: Այն ժամանակ, սակայն, գործիքը կամ «ընդդիմությունը»՝ ՕԵԿ-ն էր: Թե այս սցենարը ժամանակի ընթացքում ինչ մուտացիաների կենթարկվի և արդյո՞ք արդյունավետությամբ կգործի, դեռ կերևա: