Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերի նախընտրական ծրագրերը մեծ մասամբ համընկնում են, սակայն ՀՅԴ ծրագրում կան մեծաթիվ դրույթներ, որոնք բոլորովին տարբերվում են մյուս ծրագրերից. Շենգավիթ համայնքի ընտրողների հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն mարմնի փոխներկայացուցիչ, ավագանու ՀՅԴ թեկնածու Արսեն Համբարձումյանը:
Նա նշեց, որ Երեւանի բյուջեն հնգապատկելու մասին իրենց հայտարարությունները սոսկ խոսքեր չեն. ոչ թափանցիկ ու ոչ արդյունավետ ծախսերը բավականին մեծ տեղ են զբաղեցնում Երեւանում, միայն երթուղայինի գծատերերից Երեւանի բյուջե կարող է մտնել տարեկան 15 միլիարդ դրամ, ինչը, սակայն, չի արվում:
«Կոսմետիկ քայլեր են անում, մի երկու բակ վերանորոգում, մի երկու նստարան տեղադրում եւ իրենց գործը համարում ավարտված: Այս տեմպերով ավելի լավ Երեւանի հույս չունենաք»,- ասաց Արսեն Համբարձումյանն ու հավելեց, որ եթե իշխող կուսակցության թեկնածուն գար բանավեճի ՀՅԴ ցուցակի առաջին համարի՝ Արմեն Ռուստամյանի հետ, միանգամից պարզ կլինեին ՀՀԿ-ի թույլ կողմերը:
Եթե Երեւանն ունենա ընդդիմադիր քաղաքապետ, ապա, ըստ ավագանու թեկնածուի, նա ստիպված է լինելու լավ աշխատել, քանի որ կունենա մեծ հակակշիռ իշխանությանը: