Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Խելոք մարդիկ շատ կան, դրա համար. Այսպես արձագանքեց Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` ի պատասխան Yerkir.am-ի հարցիn, թե ինչու է Գյումրին հանցագործ քաղաքի համբավ ձեռք բերել: Նա համաձայն չէ այն որակումներին, որ Գյումրին կրիմինալ քաղաք է:
«Կան կրիմինալ մարդիկ, բայց` ոչ կրիմինալ քաղաք: Գյումրին երբեք հանցագործ քաղաք չէ, յուրաքանչյուր քաղաքում էլ կան հանցագործներ, բայց այդ քաղաքը համարել հանցագործ, սխալ է»,- ասաց Աղաբաբյանը:
Անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` օրերս «գողական» պատգամավորների եւ նրանց խոսվածքի վերաբերյալ արտահայտություններին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ով որքան կրթություն ունի, այնքան էլ կարողանում է խոսել:
Մեր դիտարկմանը, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա բարեկամների մասնակցությամբ Գյումրիում դեպքեր շատ են գրանցվել, հնարավո՞ր է իրավիճակի շտկում, Աղաբաբյանը պատասխանեց` կապրենք, կտեսնենք:
Նա կարծում է, որ բոլոր երկրներում էլ անպատժելիության մթնոլորտ կա, բայց ժամանակի ընթացքում բոլոր խնդիրներն էլ լուծվում են: