Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումը, որտեղ հիմա ընթանում են շինաշխատանքներ, գնել է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, ղարաբաղցի Կարեն Բաղդասարովը:
Նա ցորենի ներկրմամբ զբաղվող և շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիկտորիա թրեյդ» ՍՊԸ-ի սեփականատերն է: Բաղդասարովն Արցախում հացի գործարան ունի, իսկ այստեղ` ալրաղաց և ՌԴ-ում լուրջ բիզնեսներ:
Բաղդասարովը համարվում է ղարաբաղյան կլանի ամենավստահելի գործարարը և հայաստանյան շատ բիզնեսներում արդեն «արմատներ է ձգել»: Եվ որպեսզի շատ բացասական կարծիք չձևավորի իր շուրջ, երբեմն բարեգործություններ է անում: Օրինակ՝ 2008-ի ապրիլի 21-ին 50 հազար ԱՄՆ դոլար և 15.5 միլիոն դրամ է փոխանցել Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածամայր Հովանու եկեղեցու կառուցման համար: Մինչդեռ նրա կողմից գնված գետնանցումի փակվելուց հետո ավելի քան 300 ընտանիք գործազուրկ է դարձել: Գրավաճառների մի մասն էլ մտածում է երկրից հեռանալու մասին: