|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը չի փոշմանում բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի դեմ ուղղված հայցի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ բնապահպանն արատավորել է ընկերության գործարար համբավը:
Ջաբրայանը նշեց, որ Եղիա Ներսիսյանը կեղծ լուրեր է տարածել, թե ընկերության ղեկավարները ցանկացել են էլեկտրաշոկի միջոցով 24 ժամ աշխատեցնել բանվորներին: Իրականում նախկին տնօրինությունն ընդամենը մտադրություն է ունեցել էլեկտրաշոկ ձեռք բերել, որպեսզի պահակային ծառայությունը կիրառի գիշերային ներխուժողների, հարբածների կամ գողերի դեմ:
Ջաբրայանը նշեց, որ պատրաստ է հայցը հետ վերցնել, եթե Եղիա Ներսիսյանը ներողություն խնդրի Կապանում գտնվող ընկերությանը վիրավորելու համար: «Ես չեմ կարող թույլ տալ, որ «Դինո Գոլդ Մայնինգ»-ի հասցեին չարախոսեն»- հայտարարեց նա: