Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ երկու նամակ է ստացել Բորիս Բերեզովսկուց` առաջինը` փետրվարին, երկրորդը` նրա մահից հետո. տեղեկացնում է Интерфакс-ը: «Չէի ուզենա խոսել այդ թեմայով, սակայն խուսափելն էլ անհարմար է»,- այսօր ՌԴ քաղաքացիների հետ «ուղիղ գծի» ժամանակ ասել է նա:
Ի պատասխան խնդրանքին` բացահայտել նամակների բովանդակությունը` Պուտինն ասել է. «Ըստ էության, այդ մասին արդեն մամուլում եղել է: Դե, այո, նա գրում է, որ համարում է, որ շատ սխալներ է գործել, վնաս հասցրել, խնդրում է ներել իրեն եւ հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ»:
Ըստ նախագահի` ինքը Բերեզովսկու հետ երբեք մտերիմ չի եղել, ծանոթներ են եղել: Որոշ մարդիկ խորհուրդ են տվել հրապարակել նամակները, սակայն Պուտինը շնորհակալ է Աստծուն, որ այդ քայլին չի գնացել: Նա նաեւ հավելել է, որ պատասխան չի տվել Բերեզովսկու` փետրվարին ստացած նամակին: