Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Ոուզաննա Առաքելյանի խոսքով` Երևանի ավագանու ընտրություններում Դաշնակցությունը բավականին հաջող քարոզարշավ է անցկացնում:
«Մեր կողքին այն ընտրազանգվածն է, ում համար շատ կարևոր է մեր երկրի ապագան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա և ընդգծեց ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի առավելությունները:
ՀՅԴ-ի ծրագիրը տարբերվում է նրանով, որ առաջարկում է Երևանի ավագանու խորհրդում ստեղծել հանձնաժողով, որը պետք է վերահսկի Երևանի բյուջեն, և այդ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը: ՀՅԴ-ն իր ծրագրում ներառել է նաև կետեր, որոնք գրեթե բոլոր կուսակցություններն առաջարկում են: Դրանցից է, օրինակ, Երևանի համաչափ զարգացման ծրագիրը, որի մասին, նախկին պատգամավորի խոսքով, առաջին անգամ բարձրաձայնել է հենց Դաշնակցությունը:
«Երևանի շլացուցիչ կենտրոնը, երբ համեմատում ենք ծայրամասերի հետ, ահռելի տարբերություն ենք տեսնում»,- ասաց Առաքելյանը և հավելեց, որ Երևանը էկոլոգիական առումով մեր տարածաշրջանում վերջին տեղում է:
Անդրադառնալով ավագանու ընտրություններին իշխանության որդեգրած քաղաքականությանը` նա ասաց. «Արդեն երկրորդ անգամ գործող իշխանությունները Երևանի քաղաքապետի ընտրությունը վերագրում են անձի ընտրության: Ամենուրեք տիրում է վախի մթնոլորտ: Օրինակ` Ավանում ժողովուրդը պատուհաններից էր հետևում Դաշնակցության քարոզարշավին: Այս մթնոլորտը ոչ միայն կասեցնում է մեր` քաղաքական մշակույթ ձևավորելու գործընթացը, այլև խեղաթյուրում մեր ժողովրդի բարոյական նկարագիրը»:
Ռուզաննա Առաքելյանը նաև նշեց, որ իրենց համար ակզբունքորեն մերժելի է որևէ ձևով ժողովրդին գայթակղելը: «Կյանքը ցույց տվեց, որ բոլոր ընտրությունները, որոնք անցկացվեցին կաշառքով, խեղել են մեր ժողովրդի ճակատագիրը: Մեզ համար կարևոր է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի ճակատագիրը»,- հայտարարեց նա: