կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 13:00
Աշխարհ

Ցեղասպանության ճանաչման կոչ-նամակ են հանձնել Բրիտանիայի վարչապետին

Ցեղասպանության ճանաչման կոչ-նամակ են հանձնել Բրիտանիայի վարչապետին

 

Օրերս Լոնդոնում տեղի է ունեցել Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի` Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեի կողմից կազմակերպված` Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ամենամյա քայլարշավը.  հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:



Քայլարշավը, անցնելով Լոնդոնի կենտրոնական փողոցներով, ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի մոտ, որտեղ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը ծաղկեպսակներ դրեցին։



Քայլարշավի ավարտին կազմակերպիչները բրիտանահայ համայնքի անունից Ցեղասպանության ճանաչման կոչ-նամակ հանձնեցին Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակ։