|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Նա նշեց, որ իրենք, նախաքննության հետ կապված, համապատասխան միջնորդություններ և դիտողություններ ունեն, որոնք կներկայացնեն դատաքննության փուլում:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք Հայրիկյանն ի վիճակի կլինի մասնակցել դատաքննությանը, փաստաբանը պատասխանեց. «Ճիշտ է, տևական բուժման կարիք կա, սակայն հույս ունենք, որ կապաքինվի և կմասնակցի դատաքննությանը»:
Փաստաբանի խոսքով նախաքննության ընթացքում առերեսում է եղել ձերբակալված երեք անձանցից մեկի և Հայրիկյանի միջև, իսկ թե կոնկրետ ում, չնշեց: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ դա մահափորձ էր, ոչ թե վախեցնելու փորձ: Հարցին, թե ինչո՞ւ պետք է ցանկանային սպանել Հայրիկյանին, պատասխանեց. «Նախագահի թեկնածուին ուզում էին սպանել, որպեսզի պետական հիմքերը խարխլեին»: