Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության այսօրվա նիստում, երբ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ գնումների ոլորտում նախատեսվող փոփոխություններին, վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը փոքր-ինչ բարկացած հայտարարեց, որ նախարարի պաշտոնակատարն առանձնացրել է կրկնվող գնումները` գրիչ, միս, ջուր, կարտոֆիլ, ալյուր եւ այլն:
«Հսկող մարմինները հայտնաբերել են, որ շատ հաճախ այդ կրկնվող ապրանքների գինը մրցույթով լինում է ավելի բարձր, քան կարելի է գնել խանութում: Եթե մեկը թանկ թուղթ կամ գրիչ է գնում, պետք է հիմնավորի, թե` ինչու: Խորամանկություններ թույլ չենք տալու, եթե միս ենք առնելու, այս չորս տեսակն է, եթե մակարոն` նշված մակարոնը, թանկ մակարոն չենք առնելու»,- հայտարարեց Սարգսյանը եւ նշեց, որ մրցույթի ընթացքում ապրանքները պետք է ավելի էժան գներով ձեռք բերվեն, այլ ոչ թե գերազանցեն խանութներում առկա գները:
«70-80 տոկոսը կրկնվող գնումներ են, դրա նկատմամբ լինելու է ֆիլտր: Շատ կոպիտ ֆիլտր է, եւ արգելում ենք դրանից բարձր գներով ձեռքբերում»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նաեւ նշեց, որ ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություն ունեցող ընկերությունները չպետք է իրավունք ունենան մասնակցելու պետական գնումների գործընթացին: Վերջում կարեւորեց, որ պետք է գործընթացին այնպես հետեւեն, որ գնումների մրցույթների կայացումն արհեստականորեն չխոչընդոտվի: