Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը սկսում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պրոբլեմների մասին հարցազրույցների շարք, որտեղ ոլորտի՝ տասամյակների աշխատողները կխոսեն համակարգի խնդիրների եւ անելիքների մասին։
Հայաստանի քաղավիացիան կործանման եզրին է։ Հայաստանի այսօրվա իշխանությունը մտածված քանդեց քաղաքացիական ավիացիան։ Մասնագետների պակասը, ոլորտը ղեկավարողների՝ մասնագիտությունից գլուխ չհանելը, անգրագիտությունն ու անգործությունը ոլորտը հավասարեցրին զրոյի։։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեում Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը անցած տարի աուդիտ է արել, տվել 42 նկատողություն եւ 8 ցուցում։ Ըստ զեկույցի՝ լուրջ բացթողումներ են եղել հատկապես 2018 եւ 2019 թվականներին։
Քաղավիացիան, ոլորտի երկարամյա աշխատակից, օդաչու, Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի խոսքով, քաղավիացիան ամենաճշգրիտ ոլորտներից մեկն է։ Այսօրվա իշխանությունը կերել է քաղավիացիայի գլուխը։, խառնել ամեն ինչ։ Մեր երկիրը կանգնած է կոտրած տաշտակի առջեւ․ սեփական ավիափոխադրող, մեծ հաշվով, չունենք, եղածն էլ փոքր օդանավեր են։ Հայաստանի օդանավերը անժամկետ զրկվել են Եվրոպա թռչելու հնարավորությունից՝ քաղավիացիայի կոմիտեի թեթեւ ձեռքով։
«Մեր երկրի ավիացիոն իշխանությունները ոլորտի բացթողումները դարձրել են այն աստիճանի, որ հայկական՝ դեպի Եվրոպա թռիչքների թույլտվություն ստացած ավիաընկերությունները զրկվել են դեպի Եվրոպա որեւէ թռիչք կատարելու հնարավորությունից։ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը ընդգծում է, որ չի ընդունում Հայաստանի ավիացիոն իշխանությունների վավերացրած փաստաթղթերը, ոչ թե ավիաընկերությունների աշխատանքը»,-նշում է Հակոբ Ճաղարյանը։ Հայկական երկու ավիաընկերություն ստացել են Եվրոպա եւ Եվրոպայի տարածքով թռչելու հնարավորություն՝ անկախ կոմիտեի՝ վատ վիճակում գտնվելուց, բայց Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն ջանք չի խնայել՝ քանդելու տեղական ավիաընկերությունները եւ անելու հնարավորը, որ հայկական օդանավերը Եվրոպայի երեսը չտեսնեն։
«Հայաստանի քաղավիացիան սա արեց բացարձակապես անօրինական։ Ավիացիոն իշխանությունները իրավունք չունեն զբաղվելու ավիաընկերությունների տնտեսական քաղաքականությամբ եւ տնտեսական գործունեությամբ։ Ավիացիոն իշխանությունն ավտոտեսչության պես է․ նրանց գործը տեխնիկական կարգավորումներն են, թռիչքային, ավիացիոն անվտանգությունը»։,-Yerkir.am-ին պատմում է քաղավիացիայի մասնագետը
Կոմիտեն տնտեսական ստուգումներ է արել ավիաընկերությունում եւ փակել այն։ Մեր ավիաընկերություններին օգնելու փոխարեն քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, կառավարության օժանդակությամբ, Հայաստան է հրավիրել միջազգային ուղեւորափոխադրողների, տոմսերը վաճառել ծիծաղելի գներով՝ սկսած մի քանի դոլարից, հայ հարկատուների հաշվին ինչ-որ աղբյուրներից ֆինանսավորել օդանավի, շահագործման, վարձակալության վճարը։ Եթե մեր քաղավիացիան չխոչընդոտեր տեղական ավիափոխադրողների գործունեությունը, մեր օդանավերը ուղեւորներին Եվրոպա կհասցնեին 50 տոկոս ավելի էժան։ Ցուցամոլության պատճառով այսօր Եվրոպայի երկինքը փակ է մեր օդանավերի համար, կոպեկներով ուղեւոր տանող-բերող ավիաընկերություններն էլ վաղուց չեն մտել Հայաստանի տարածք։ Հակոբ Ճաղարյանն ասում է՝ այս իշխանությունն ամեն ինչ արել է, որ կործանվի հայկական քաղաքացիական ավիացիան, ինչի պատճառով, նույնիսկ պատերազմի ժամանակ, մեր երկիրը կանգնեց փաստի առաջ։
Շարունակելի
Մանրամասն՝ տեսանյութում