կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-18 10:45
Հասարակություն

Նախագահն ու կառավարությունը 110 հազար դրամանոց ծաղկեպսակներ են ուղարկում

Նախագահն ու կառավարությունը 110 հազար դրամանոց ծաղկեպսակներ են ուղարկում

ՀՀ նախագահի նստավայրն այս տարվա մեջ 1 մլն 100 հազար դրամի, իսկ ՀՀ կառավարությունը՝ 770 հազար դրամի ծաղկեպսակ է գնել՝ յուրաքանչյուրը 110 հազար դրամ արժողությամբ. գրում է «Ժողովուրդը»:

 

Թերթը պարզել է, որ երկու հիմնարկներն էլ գնումները կատարել են մեկ անձից՝ «Արա Թորոսյան» Ա/Ձ-ից: Եթե մեկ անձից գնում կատարելը կարելի է ինչ-որ տեղ «տրամաբանական» համարել, գրում է «Ժողովուրդը», քանի որ տվյալ դեպքում այն եղել է անհետաձգելի, ապա անտրամաբանական է ծաղկեպսակների գինը: Սովորաբար ծաղկեպսակներն ավելի էժան են. կախված սեզոնից՝ գինը սկսվում է 10 հազար դրամից մինչև 50 հազար դրամ:

 

Այնպես որ, 1 ծաղկեպսակը 110 հազար դրամով գնելը թերևս լուրջ կասկածներ է հարուցում և այլ ենթադրությունների հիմք տալիս: Իհաիկե, նշում է թերթը, չի բացառվում, որ Սերժ և Տիգրան Սարգսյանները որոշել են կառավարության անունից բավական ճոխ ծաղկեպսակներ ուղարկել անհրաժեշտ վայրեր, բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում արդյոք նման շռայլության կարիքը կա՞ր: