|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի փոքր բացեց փակագծերը և ասաց, թե մոտավորապես ինչ է սպասվում ապրիլի 19-ին:
Հիշեցնենք, որ այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր քաղաքական ուժերին հրապարակայնորեն հրավիրել է մասնակցելու «Անի» հյուրանոցում կայանալիք միջոցառմանը:
«Այդ օրը նախատեսվում է հավաք, որտեղ կլինեն բանախոսներ և քննարկումներ մեր հետագա քայլերի մասին: Բոլոր փոքրիկ կուսակցական դրոշները վայր ենք դնելու և լծվելու ենք Հայաստանի կերտման գործին: Բոլոր քաղաքական ուժերը կարող են մասնակցել, սակայն մենք կարևորում ենք հատկապես քաղաքացիների մասնակցությունը»,- հայտարարեց պատգամավորը և հավելեց, որ մուտքն ազատ է լինելու:
Փոստանջյանի խոսքով` այդ օրը նաև փաստաթուղթ է լինելու, նաև` հստակ գործնական քայլեր: