կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-16 16:23
Իրավական

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ժամը 17–ին կժամանեն դատարան

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ժամը 17–ին կժամանեն դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ժամը 17–ին կժամանեն Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության ժամանակ հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ավելի վաղ ասել էր, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևանում կլինեն օրվա վերջում: