Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ երեկվա դեպքերին: Նա հայտարարեց, որ ոստիկանության կողմից երեկ կիրառվել են բռնություններ, որը դատապարտում են, բայցեւ շնորհավորում՝ մահացու դեպքեր չունենալու համար:
«Երեկ Սերժ Սարգսյանn ինքն իրեն շրջապատեց Բաղրամյան 26-ում, գտնվեց բանտախցում, բայց հասարակությունն իր երդումը տվեց եւ ասաց, որ չի նահանջելու: Բաղրամյան պողոտայով շարունակեցինք մեր երթը եւ ասացինք, որ միասնական ենք: Սերժ Սարգսյանը հրահանգ էր տվել, որ կիրառվի բռնի գործողություն, բայց մենք որեւէ ոստիկանի նկատմամբ նույնը չենք արել»,-հայտարարեց Փոստանջյանը:
Երբ նրա ելույթին միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հորդորելով խոսել ՄԻՊ զեկույցի վերաբերյալ, ինչի համար էլ հերթագրվել էր պատգամավորը, Փոստանջյանը հակադարձեց. «Եթե չեք իմանում դրա կապը մարդու իրավունքների հետ, ես ցավում եմ»:
Հովիկ Աբրահամյանը Փոստանջյանին եւս մեկ անգամ հորդորեց խոսել ըստ էության եւ չվիրավորել իշխանություններին: «Ես հասկանոմ եմ, որ Դուք հուզված եք»,- նշեց նա:
Իր հերթին, պատգամավորը վստահեցրեց, որ հուզված չէ եւ, շարունակելով ելույթը, հայտարարեց, որ դատապարտում են Սերժ Սարգսյանի երեկվա` երդման արարողությունը:
ԱԺ նախագահը կոչ արեց զինվել համբերությամբ, լինել հանդուրժող, իշխանություններին չվիրավորել եւ անտեղի քննադատությունների չենթարկել: