|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և հորեղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ծանուցագրի հիման վրա ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել 2022 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով։
«Այդ գործով մեկ տարուց ավելի որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։ Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ։ Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև՝ Վահիդ Սահակյանը, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում Գարիկ Գալեյանին»,- ասել է պաշտպանը։