Բորիս Բերեզովսկուն, ով մահացել էր մարտի 23-ին, կհուղարկավորեն Լոնդոնում: Այս մասին հաղորդում է «Дождь» հեռուստաընկերությունը` բիզնեսմենի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին հղմամբ:
Որոշումը կայացվել է Բերեզովսկու զավակների կողմից, հատկապես` նրա ավագ դուստերի` Ելիզավետայի և Եկատերինայի: Հուղարկավորության կազմակարպման նպատակով արդեն Լոնդոն է մեկնել Բերեզովսկու առաջին կինը` Նինա Կրոտկովան:
Ըստ որոշ տեղեկությունների` Բերեզովսկուն կհանձնեն հողին Լոնդոնի Հաններսբերի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է փիլիսփա Ալեքսանդր Պյատիգորսկին, ում հետ երկար ժամանակ ընկերություն է արել Բերեզովսկին: Հուղարկավորության օրը դեռևս հայտնի չէ:
Հայտնի օլիգարխին Ռուսաստանում չթաղելու հիմնական պատճառը այն է, որ Բերեզովսկու բոլոր հարազատները հիմնականում բնակվում են Արևմուտքում, բացառությամբ նրա առաջին կնոջ` Նինա Կորոտկովայի, ով ապրում է Մոսկվայում: