կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-29 10:31
Հասարակություն

Նվեր Մնացականյանի եղբոր կալանքը քաղաքական պատվե՞ր է

Նվեր Մնացականյանի եղբոր կալանքը քաղաքական պատվե՞ր է

Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության բաժնի պետի տեղակալ Պետիկ Հակոբյանի միջնորդությունը՝ Ռուբեն Մնացականյանին կալանավորելու վերաբերյալ. գրում է «Հրապարակը»:

 

Նա Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի մեկնաբան Նվեր Մնացականյանի հարազատ եղբայրն է, ով 2001թ. հունվարի 1-ից մինչև 2010-ի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը:

 

«Հրապարակը» գրում է, որ նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր. 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետությանը պատճառած շուրջ 85 մլրդ դրամ վնասի համար: Ռուբեն Մնացականյանը կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող և այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում՝ վերջինիս ստեղծած հանցավոր շղթայի մի օղակն է:

 

Եվ չնայած Ռ. Մնացականյանի մասով նախաքննությունը նոր թափ է հավաքում, գրում է թերթը, Գյումրիում խոսում են, որ այս կալանավորումը քաղաքական պատվեր է: Ենթադրվում է, որ հեռուստամեկնաբանի եղբայրը, մինչև փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, ստվերային քարոզչություն է իրականացրել ոչ իշխանական թեկնածուի օգտին, ինչն էլ աննկատ չի մնացել իշխանությունների աչքից: