կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 21:48
Հասարակություն

Մեղադրյալների թվում է Նվեր Մնացականյանի որդին․ «Հրապարակ»

Մեղադրյալների թվում է Նվեր Մնացականյանի որդին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը, որով անցնում են 9 մեղադրյալ, 10 կասկածյալ, նախարարի խորհրդական և ստորաբաժանումների ղեկավարներ։ Տպավարություն է, թե ԱԻՆ-ում իսկական բանդա է գործել՝ հանցավոր խումբ՝ նախարարի գլխավորությամբ։

Մեղադրանքի մի մասը վերաբերում է փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մ. Մ-ին և մեկ այլ ստորաբաժանման պետ Վ. Մ-ին, որոնք․ «2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները»:

Պարզվում է, խոսքը Մհեր Մնացականյանի մասին է, որը հայտնի մեկնաբան, հաղորդավար Նվեր Մնացականյանի որդին է, իսկ «պարգևավճարներ չստացած ՓԾ մի շարք աշխատակիցները» վարորդներն են, որոնք բողոքել են, որ իրենց փողերը չեն տվել:
Մենք զանգահարեցինք Նվեր Մնացականյանին, նա ասա․ «Իմ որդին ոչինչ չի արել։ Որ փաստաբան ունենա, երբ որ մեղադրանքը ամբողջությամբ կունենաք ձեր ձեռք տակ, նոր խոսեք»:

ԱԻՆ-ին մոտ կանգնած անձը պատմում է, որ վարորդները պետք է ինչ-որ բեռներ տեղափոխեին, որի համար իրենց խոստացել են գումար տալ, սակայն չեն տվել: Մհեր Մնացականյանին մեղսագրում են նաև այն, որ «2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է …հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում»: Ի դեպ, մրցույթների արդյունքներն իր ստորագրությամբ վավերացնող ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյան նախարարի առաջին տեղակալ, ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանն է, որը ԱԻՆ նախարարի հիմնական թեկնածուն է: