|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը այսօր մամուլում տեղ գտած լուրի կապակցությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե իբր ՀՀ ոստիկանությունը «աննախադեպ շռայլ է գտնվել»՝ «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարածք հատկացնելով:
Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքվել է «ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02» պայմանագիրը, և ըստ այդմ՝ կողմերը կատարում են օրենքով նախատեսված պարտավորությունները:
Բացի այդ՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելն ամենևին չի նշանակում սեփականության իրավունքով հատկացում, այլ ընդամենը տարածքը տրամադրվում է որոշակի ժամանակահատվածով օգտագործելու, այն է՝ վերը նշված պայմանագրով նախատեսված սարքավորումների (որոնք ևս տեղադրման պահից հանձվում են ոստիկանությանը և հանդիսանում են պետական սեփականություն) տեղադրման և շահագործման համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարչական իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների գանձված գումարների 70 %-ը «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահույթը չի հանդիսանում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման գինը»: